Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

ԼՀԿ-ն մտադիր է «քննության» ենթարկել նոր իշխանություններին

ԼՀԿ-ն մտադիր է «քննության» ենթարկել նոր իշխանություններին
26.12.2018 | 15:01

«Հրապարակը» գրում է. «Էդմոն Մարուքյանի ԼՀԿ խմբակցությունը մտադիր է «քննության» ենթարկել նոր իշխանություններին և առաջարկելու է ԵԱՏՄ հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ստեղծել։ Արդեն ներքին շրջանառության մեջ է դրվել ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման ու դրանց գործունեության ոլորտների սահմանման վերաբերյալ նախագիծը, համաձայն որի՝ պետաիրավականից կրկին կառանձնացվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչպես անցյալում էր, և կրթության, գիտության հանձնաժողովին կմիանա սփյուռքի ոլորտը:

Դիտվել է՝ 3566

Մեկնաբանություններ